The Importance of Art
Արվեստը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ է նշանակում լինել մարդ, այն արտահայտվելու միջոց է և կարողանում է համախմբել մարդկանց գաղափարների շուրջ։
Մեր հայրենիքը այս պահին կանգնած է մի քանի մեծ մարտահրավերների առջև՝ համաճարակ, Արցախյան գոյամարտ, հետևաբար նաև տնտեսության անկում և այլն։ Այս ճգնաժամային պայմաններում մենք ավելի շատ ունենք մարդկային արժեքներով կիսվելու, արտահայտվելու կարիք, իսկ արվեստը մեզ տալիս է այդ հնարավորությունը։
Արվեստը տալիս է մեզ ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական անչափելի օգուտներ։ Այն հիշեցնում է մեզ, որ մենք միայնակ չենք այս աշխարհում և կարող ենք միմյանց հետ կիսել համամարդկային ընդհանուր փորձը։ Արվեստի միջոցով մենք վերապրում ենք խորը հույզեր, գտնում կապեր և ի վերջո ստեղծում ազդեցություն։
Մեր աղմկոտ աշխարհում արվեստը կարևոր է, այն արտահայտչաձև է, որը պատմում է․․․
Արվեստ ստեղծելը կամ արվեստին հետևելը թույլ է տալիս հասկանալ անցյալի, ներկայի և ապագայի պատմությունը, այն բոլորին հասանելի լեզվով պատմում է, թե ինչ է կատարվում մեր շրջակա աշխարհում։
Արվեստը կարելի է դիտարկել որպես գործիք, որի միջոցով ստեղծվում են ուժեղ համայնքներ: Այն հնարավորություն է տալիս հականալ ոչ միայն ինքներս մեր ներաշխարհը այլև դիմացինի նույնիսկ ամենախորը հույզերը։
Այսպիսի բարդ ժամանակներում, որոնցում մենք ենք ապրում այժմ, արվեստագետները կարծես «oգնականներ» լինեն, ովքեր մեզ տանում են դեպի մարդկային ճշմարտություններ։ Նրանք կարողանում են մեզ առաջնորդել և դուրս բերել ամեն տեսակի ցավի միջից:
Արվեստը սթրեսի նվազեցման և ինքնազգացողության բարձրացման միջոց է: Գոյություն ունեն անթիվ ուսումնասիրություններ, որոնք հաստատում են արվեստի ստեղծման ընթացքում ստացած ֆիզիկական և մտավոր օգուտների մասին։ Արվեստի գործեր դիտելիս մենք ստանում ենք երկարաժամկետ դրական էֆեկտներ ինչպիսիք են՝ մեր ուղեղի ֆունկցիայի և իմունային համակարգի խթանումը։
Ձևավորելով մեր շրջակա միջավայրը արվեստի որոշակի գործերով մենք ձևավորում ենք մթնոլորտային դաշտ, որից կախված է մեր ողջ օրվա տրամադրությունը։ Մենք պատմում ենք մեր մասին ըստ նրա, թե ինչպիսի արվեստի գործեր ենք ընտրում մեր գրասենյակը, տունը ձևավորելու համար։ Հատկապես հիմա շատ կարևոր է արվեստի հետ շփումը, քանի որ այն ի զորու է բժշկել մեր հիվանդ հոգիները։